Երգչախումբ

Yerevan State Chamber Choir02

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

1996 թ. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչՀարություն Թոփիկյանի հիմնադրած Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակում գտել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում՝ ճանաչվելով որպես Հայաստանի երգչախմբային հեղինակավոր կոլեկտիվ:  2009 թ. երգչախումբը ստացել է պետական կարգավիճակ՝ վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախումբ (ԵՊԿԵ):

ԵՊԿԵ-ն բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում և արտերկրում: «Գերմանիայում հայ մշակութային օրերի» շրջանակներում երգչախումբը փայլուն  ներկայացրել է Կոմիտասի վերականգնված պատարագը, ինչպես նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործությունները Բոննում, Հալլեում, Վիտենբերգում և Մագդեբուրգում, ապա Սիրիայում և Լիբանանում (1998թ.):

1999 թ.  երգչախումբը ներկայացրեց Տիգրան Մանսուրյանի «Արվեստ քերթության» (Ars Poetica) կոնցերտի պրեմիերան և ձայնագրեց ձայնասկավառակ։

Երգչախմբի հետ ելույթ են ունեցել աշխարհահռչակ երաժիշտներ՝ ջութակահար Կիմ Քաշքաշյանը, սաքսոֆոնահար Յան Գարբարեկը, «Լա Սկալա» թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախումբն ու երգչախումբը՝ Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ, «Frankfurter Kantorei»-ն՝ Ուինֆրիդ Թոլի ղեկավարությամբ։

ԵՊԿԵ-ն  «Լույս ի լուսո» նախագծի շրջանակներում ականավոր ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ ձայնագրել է դաշնամուրի և երգչախմբի համար դաշնակահարի մշակած հոգևոր երաժշտության ալբոմը (2014թ., ECM Records):

2015թ.  Տ. Համասյանը և երգչախումբը բազմաթիվ հյուրախաղեր են ունեցել եվրոպական մի շարք երկրներում, ներառյալ Թուրքիայում և Վրաստանում:

Երգչախումբն առաջին անգամ կատարել է Կոմիտասի «Բեռլինյան պատարագը» (2012 թ.), Կարա Մուրզայի առաջին բազմաձայն պատարագը (2013 թ.) և Ա. Այտնյանի և Ջ. Բյոմի «Մխիթարյանց պատարագը» (2014 թ.):

Երգչախումբը թողարկել է 16 ձայնասկավառակ, այդ թվում՝ «ԿՈՄԻՏԱՍ վարդապետի երաժշտությունը» ձայնասկավառակը, որը  Գլենդելում  կայացած 3-րդ ամենամյա հայ երաժշտության մրցանակաբաշխությանն արժանացել է «Լավագույն ավանդական ալբոմ» մրցանակին:

2021-ից ԵՊԿԵ գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր խմբավարը Քրիստինա Ոսկանյանն է։

2022թ.-ի սեպտեմբերի 21-ից 25-ը Երևանի պետական կամերային երգչախումբը մասնակցություն ունեցավ Լեհաստանում անցկացվող ամենամյա միջազգային «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության փառատոնին, որ թվով 41-րդն էր:

ԵՊԿԵ-ն համերգներ ունեցավ Վարշավայում Սուրբ Երրորդության Ավետարանական Աուգսբուրգ եկեղեցում և Բելիստոկ քաղաքի ֆիլհարմոնիայի և օպերայի դահլիճում (Podlasie Opera and Filharmonic in Bialystok):

Փառատոնի ավարտին ԵՊԿԵ-ն արժանացավ առաջին մրցանակին՝ պրոֆեսիոնալ երգչախմբեր անվանակարգում:

Մաքրուհի Խաչատուրյան

«Երբ ընդունվեցի Երևանի պետական կամերային երգչախումբ, ես նորավարտ մեներգչուհի էի և չէի պատկերացնում, թե ինչ խնդիրներ և աշխատանք է սպասում ինձ, որոնք են երգչախմբում երգելու կարևոր հատկությունները, նրբությունները։

Քրիստինա Ոսկանյան

«Երաժշտությանը սիրահարված եմ փոքր տարիքից։ Ինձ համար երգչախումբը բոլորովին այլ աշխարհ է՝ հագեցված հիասքանչ հարմոնիաների բազմաձայնությամբ:

Մերգելոս Ամիրխանյան

«Երգչախմբային արվեստը միասին արարելու անսահման հնարավորություններ է տալիս։

Գագիկ Հարությունյան

«Երբ մի նոր ստեղծագործություն ենք ընթերցում, ամենահետաքրքիր իրավիճակներից մեկը տվյալ կոմպոզիտորի կենսագրության, աշխարհայացքի, երաժշտամտածողության մասին ուսումնասիրությունն է։

Ռուզաննա Գրիգորյան

«Երգչախումբը մեծ ընտանիք է, որտեղ բազմաձայն կատարման բերկրանքը առավելագույնս բազմապատկվում է։

Անդրանիկ Մալխասյան

«Այս երգչախումբը եզակի է նրանով, որ ամենքս առանձին պատասխանատու ենք համերգի լավ կայացման համար։

Facebook Youtube

?>